ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում:
Արտաշատ համայնքի հարգելի ուսանողներ, հաշվի առնելով Արտաշատ-Երևան երթուղու ծանրաբեռնված աշխատանքը և ընդառաջելով ձեր բազմաթիվ խնդրանքներին՝ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ մինչ համայնքում միասնական երթուղու գործարկումը, Արտաշատից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կգործի անվճար ուսանողական երթուղի:
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ 2023 թ. սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Բյուրավան և Նշավան բնակավայրերում իրականացվում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ:Բյուրավանում կառուցվում է 1, 4 կմ երկարությամբ, իսկ Նշավանում՝ 1 կմ երկարությամբ ոռոգման ցանց:
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ և հանձնարարականով համայնքի ողջ տարածքում բարեկարգման, կանաչապատման, սանիտարական մաքրման աշխատանքներն այսուհետ կկազմակերպվեն առավել օպերատիվ և որակով։
Հերթական աշխատանքներն են իրականացվել Արտաշատ քաղաքային համայնքի Իսակովի 103, 105, 107, 109 և 111 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերում և հարակից խաղահրապարակներում:
Արտաշատ քաղաքային համայնքի հանրային նշանակության և բնակելի շենքերի բակային տարածքներում, ճանապարհամերձ հատվածներում և կանաչ գոտիներում Արտաշատի <<Բարեկարգ Արտաշատ>> ՀՈԱԿ-Ի աշխատակիցները կատարում են ծառերի գարնանային էտի, բների փխրեցման և սպիտակեցման, չորացած ծառերի և ճյուղերի հատման աշխատանքներ։
Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակներում` բազմաբնակարան բնակելի շենքերի բակերն ազատվում են անօրինական տեղադրված ցանկապատերից:<<Բարեկարգ Արտաշատ>> ՀՈԱԿ-Ի աշխատակիցների կողմից հերթական աշխատանքներն են ընթացել Մարքսի 18 շենքի բակում, ապամոնտաժվել են ցանկապատերը, տարածքը մաքրվել է մացառներից։
Արտաշատի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 52,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի մեքենա՝ համայնքի կոմունալ սպասարկման ծառայությունները բարելավելու նպատակով: