Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես ջոկի հրամանատար:
2003 թվականին ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2004-2011 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանության և սոցիալական մանկավարժության» ֆակուլտետը, ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան: 2020-2022 թթ. սովորել է Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանում՝ «Իրավագիտություն՝ քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2008-2009 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հաստատությունում՝ որպես ՔԿՀ ԱԱՀ 2-րդ կարգի մասնագետ: 2009-2011 թթ. աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում: 2012-2015 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ ՌԴ-ում: 2016-2019 թթ. աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում: 2019-2020 թթ. եղել է Արարատի մարզպետի խորհրդականը: 2020-2021 թթ աշխատել է «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն: 2021 թվականի հոկտեմբերի 7-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2021թ. դեկտեմբերի 5-ի Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր: